Շվեդիայի դեսպան Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնի այցը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
2022թ․-ի մարտի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ էին այցելել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնը և դեսպանության ներկայացուցիչ Դավիթ Դիլանյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի խոցելի խմբերի հիմնախնդիրները, առկա բացերը և դրանց լուծմանն ուղղված համագործակցության ուղիները։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչները ներկայացրին կազմակերպության իրականացրած աշխատանքները Հայաստանում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ուղղությամբ, քննարկեցին գրանցված հաջողությունները, և դեռ գոյություն ունեցող խնդիրներն ու դժվարությունները։
Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնը հայտնեց, որ Շվեդիայի դեպանությունը բարձր է գնահատում կազմակերպության կատարած կարևոր աշխատանքը և, Շվեդիան, լինելով մարդու իրավունքների, հավասարության և առողջապահության առաջամարտիկներից, մեծապես կարևորում է խոցելի խմբերի իրավունքների լիարժեք պաշտպանության և իրականացման ապահովումը երկրում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խորին շնորհակալություն է հայտնում մեծարգո դեսպանին և Շվեդիայի դեսպանությանը մշտապես ՆՍՀԿ -ի և կազմակերպության շահառուների կողքին լինելու և խոցելի խմբերի հիմնախնդիրները շարունակաբար ուշադրության կենտրոնում պահելու համար։