ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ «ՏՆԱՇԵՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Ծրագիրը միտված էր Արմավիրի մարզի Շենիկ գյուղի երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության ստեղծմանը տարբեր դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների և հետաքրքիր մարդկանց հետ փորձի փոխանակման միջոցով:
«ՏնաՇեն»-ում տեղի ունեցան քննարկումներ առաջնորդություն, թիմային աշխատանք, խտրականություն և հավասարություն, կամավորություն և ակտիվիզմ թեմաներով: Փորձեցինք կատարել համայնքի կարիքի գնահատում, առանձնացնել ամենաէական խնդիրները, գտնել դրանց հնարավոր լուծումները:
Ունեցանք նաև մոտիվացնող հանդիպումներ տարբեր ոլորտներից հրավիրված խոսնակների հետ, ովքեր իրենց փորձը կիսեցին մեր մասնակիցների հետ և ծանոթացրին նոր հնարավորությունների:
Ծրագրի ավարտից հետո, մեր տնաշենցիները իրենց համայնքային զարգացման ծրագրով հանդես կգան համայնքապետարանում և կփորձեն հասնել խնդիրների լուծմանը:
Ծրագիրը իրականացվել է «Շենիկի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։