ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԳՐԱԴԱՐԱՆ-ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵՑ ՆՈՐ ԳՈՒՅՔՈՎ

Արարատի մարզի Վեդի քաղաքի գրադարան-հակասրճարանը կահավորվեց նոր գույքով

Արարատի մարզում և հատկապես Վեդի քաղաքում բացակայում են երիտասարդական ժամանցի վայրերը: Վեդի քաղաքի մի շարք երիտասարդներ համախմբվեցին ոչ ֆորմալ հարրթակ՝ գրադարան-հակասրճարան ունենալու  գաղափարի շուրջ, որը կապահովի երիտասարդների զբաղվածությունը, հնարավորություն կտա նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու Վեդիում: Հակասրճարանը ապահովում է ոչ միայն ժամանց, այլև կրթություն՝ գրքի քննարկումներ, լեզվի խմբակներ, մեդիագրագիտության դասընթացներ և բանավեճեր: Կազմակերպվում են արվեստին նվիրված տարբեր միջոցառումներ, որոնք ակտիվացնում են քաղաքի մշակութային կյանքը: Նախաձեռությունը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալրեց գրադարան-հակասրճարանը նոր գույքով, ինչը հնարավորություն կտա ցանկացած միջոցառում անցկացնել հարմարավետ և հաճելի միջավայրում։

Ծրագիրը իրականացվել է «Գրադարան-հակասրճարան» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։