ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-19-Ը
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-19 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է երկօրյա արտագնա տեղեկատվական հարթակ:
Հանդիպման նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության և ակտիվիզմի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանի և խտրականության թեմային, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը։
Ե՞րբ՝ փետրվարի 24-25, 2022 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:
Տեղեկատվական հարթակի աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։
Տեղեկատվական հարթակի ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի փետրվարի 5-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: