ԱՈւԴԻՏԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈւՄ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի
2022 թվականի հունվարի 7-ի թիվ 2 որոշմամբ:
Գնանշման հարցման ծածկագիրը` «ՆՍՄՀԿ-ԳՀԾՁԲ-22/2»:
Պատվիրատուն`«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Թումանյան 10, բն.7 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել աուդիտորական ծառայություններ մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև 2022թ. հունվարի 14-ը, ժամը 11:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։