Լոգիստիկ ծառայությունների տրամադրման բաց մրցույթ

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ լոգիստիկ ծառայությունների տրամադրման համար։

 

Աշխատանքի նկարագրություն

–   Կազմակերպել ՀԿ-ի միջոցառումների, դասընթացների համար հյուրանոցային և առնչվող այլ անհրաժեշտ լոգիստիկ ծառայությունների ապահովումը։

– Պարբերաբար իրականացնել շուկայի մոնիթորինգ՝ հյուրանոցային ծառայությունների փոփոխված արժեքների, նոր ծառայությունների մասին տվյալների բազան թարմացնելու համար։

– Տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ։

 

 

Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ.-ի հունվարի 18-ը՝ դիմումի տեսակն ընտրելով՝ Աշխատանքի ընդունման հայտ, հաստիքի դաշտում ընտրելով «Լոգիստիկ ծառայությունների տրամադրում» կետը։ Ծառայությունների արժեքի դաշտում խնդրում ենք նշել մեկ միջոցառման/դասընթացի կազմակերպման արժեքը։