ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-Ը 2020թ-ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼ Է «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ
2021թ-ի նոյեմբերի 15-ին Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է 2020թ-ին տեղի ունեցած ատելության հիմքով հանցագործությունների իր տարեկան զեկույցը։
Այս տարի ևս «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ներկայացված 7 դեպքերը ներառվել են ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի 2020թ-ի զեկույցում։ Դեպքերը ներառում են անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շարժառիթով ատելության հիմքով հանցագործություններ, որոնք արձանագրվել են կազմակերպության կողմից ՀՀ-ում 2020 թ․-ին։
Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ: