ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Երևանի, Վանաձորի, Գյումրու և Չարենցավանի բժշկական հաստատությունների շրջանում հայտարարում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայությունների տրամադրման բաց մրցույթ՝ «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում։

 

Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021թ.-ի հոկտեմբերի 22-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը՝ ծառայության տեսակը բաժնի ցանկից ընտրելով համապատասխանաբար «ՍՃՓՎ_Երևան», «ՍՃՓՎ_Գյումրի», «ՍՃՓՎ_Վանաձոր» կամ «ՍՃՓՎ_Չարենցավան» տողը։

 

Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը