ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների իրավաբան ուսանողների շրջանում արտագնա դասընթաց անցկացնելու նպատակով։
Պաշտոնը`
- Խարանի և խտրականության թեմայով փորձագետ,
- Մարդու իրավունքների պաշտպանություն․ հասարակության խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները և նրանց իրավունքների պաշտպանության թեմայով փորձագետ,
- Խոշտանգման (Ստամբուլյան արձանագրություն) թեմայով փորձագետ։
Դասընթացի անցկացման օրերը — Նոյեմբերի 11-12, 2021 թ․
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները
- Կազմել 3-ժամյա դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դասընթացի վայրը․ Արտագնա՝Երևանից դուրս, հավելյալ կտեղեկացվի ընտրված մասնագետներին։
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ հաստիքի դաշտում ընտրելով համապատասխան թեմայով փորձագետ տողը, մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը։