Վնասի նվազեցումը քեմսեքսի համատեքստում

2024թ․-ի հունիսի 20-22-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը մասնակցեց «Քեմսեքսի համատեքստում վնասի նվազեցման» դասընթացավարների համար դասընթացին Աթենքում։

Դասընթացին մասնակցում էին Շվեդիայի, Կիպրոսի, Հունաստանի, Նիդերլանդների, Սերբիայի, Իռլանդիայի, Ֆինալանդիայի և այլ երկրների քաղաքացիական հասարակության և առանցքային խմբերի ներկայացուցիչներ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, զարգացրեցին և ամրապնդեցին քեմսեքսի համատեքստում վնասի նվազեցման և շահառու խմբերին աջակցման հմտությունները, ինչպես նաև կիսվեցին ոլորտում ունեցած փորձով ու գիտելիքներով, անհատական պատմություններով։ Արդյունքում ձևավորվեցին նաև ամուր կապեր մասնակիցների շրջանում՝ հետագա համագործակցության և միասնական նախաձեռնությունների ակնկալիքով։

ՆՍՀԿ-ն շնորհակակություն է հայտնում aidsactioneuropeին հետաքրքիր և արդյունավետ դասընթացի կազմակերպման, ինչպես նաև մասնակից գործընկերներին՝ արժեքավոր փորձի փոխանակման համար։