
Ինֆեկցիոն Հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչները ՆՍՀԿ գրասենյակում
2024 թվականի հունիսի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ էին այցելել ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման խմբի ներկայացուցիչները։ ՀԿ Նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը խմբին ներկայացրեցին ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները, ձեռքբերումները և մարտահրավերները, առկա խոչընդոտներն ու բացերը, ինչպես նաև քննարկվեց մոնիթորինգի նոր ձևաչափերի ներդրումը։