Հանդիպում Էյմոն Մերֆիի հետ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում

2024թ․-ի մայիսի 20-ին Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Էյմոն Մերֆիի հետ հանդիպմանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ, իրականացվող աշխատանքներին և լսել վերջիններիս ձեռքբերումներն ու խնդիրները։ Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ջանքերի միավորման և համագործակցության ուղիները։