ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2024 թվականի ապրիլի 27-ին Ա.Ա.-ն (անունը փոխված է) ահազանգել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ)։ Վերջինս հայտնել է, որ իր ընկերների հետ զբոսնելիս է եղել Երևան քաղաքի «Սիզընս» զբոսայգում, և այդ ընթացքում մի քանի հոգի մոտեցել են և ատելության ու խտրական արտահայտություններ հնչեցրել Ա.Ա.-ի և նրա ընկերների նկատմամբ։
Ա.Ա.-ն ՆՍՀԿ-ի ակտիվիստ/առաջադեմ մարտիկ է և հրապարակայնորեն բարձրաձայնում է ԼԳԲՏ+ անձանց խնդիրները։
Անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ա.Ա.-ին և նրա ընկերներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ա.Ա.-ն ահազանգել է ոստիկանություն և տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցում, չնայած տուժածների նկատմամբ խտրական վերաբերմունքին, նրանց ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն և որոշ ժամանակ անց դուրս գրվել հիվանդանոցից։
ՆՍՀԿ իրավաբանը տրամադրել է համապատասխան իրավաբանական խորհրդատվություն, արձանագրել և փաստագրել միջադեպը, այդ թվում՝ ստացված վնասվածքները։
2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ա.Ա.-ն ճանաչվել է տուժող։
Գործի ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանվի։