Ապրիլյան հանդիպումները ՆՍՀԿ երեվանյան ԴրոփԻն կենտրոնում
Ապրիլը ՆՍՀԿ երևանյան ԴրոփԻն կենտրոնում լի էր միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցերով։
Ապրիլյան հանդիպումները մեկնարկեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն Օլիվիե Դըկոտինյիի այցով։
Այնուհետև ապրիլի 9ին հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնի քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռի, բաժնի աշխատակիցներ Լիլիթ Անտոնյանի և Իրինա Մկրտչյանի հետ:
Շաբաթվա ավարտին ապրիլի 12֊ին ԴրոփԻն կենտրոն այցելեց Democracy International-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն, Սոցիալական պաշտպանության, ներառում և հզորացում ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվիլդը։
Հաջորդ շաբաթը մեկնարկեց Վրաստանում և Հայաստանում Նորվեգիայի փոխդեսպան Ռեբեկա Լիի և դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդական Իրակլի Կորկիայի հետ հանդիպումով։
ՆՍՀԿ֊ի երևանյան ԴրոփԻն կենտրոնի հյուրերը ծանոթացան ՀԿ֊ի և կենտրոնի գործունեությանը, առաջարկվող ծառայություններին, քննարկեցին խոցելի խմբերի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում, զրուցեցին ԴրոփԻն կենտրոնի այցելուների հետ, ՆՍՀԿ ներկայացուցիչների հետ քննարկեցին համագործակցության ուղիները` ի նպաստ Հայաստանում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների հաստատման։