ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՆՁԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ՄԻԱՎ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

2024թ-ի մարտի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել Ա․Վ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս նույն օրը այցելել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բժշկական հաստատություններից մեկը բուժզննում անցնելու նպատակով։ Վերջինիս մոտ առկա խնդիրներից ելնելով նրան առաջարկել են վիրահատել, որպեսզի խնդիրը ավելի չբարդանա։ Ա․Վ․-ն համաձայնել է և բժշկի հետ ձեռք բերել բոլոր պայմանավորվածություն՝ վիրահատության կատարման համար։ Այնուհետև անձը բժշկին հայտնել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։  Այդ մասին տեղեկանալուց հետո բժիշկը ընդհատել է խոսակցությունը և պայմանավորվել անձի հետ երեկոյան խոսել։ Երեկոյան բժիշկը զանգահարել է Ա․Վ․-ին և հայտնել, որ չի կարող իրեն վիրահատել, իրենց բժշկական հաստատությունում «նման մարդկանց» չեն սպասարկում, որից հետո տեղեկացրել է, որ կարող է ուղղորդել այլ բժշկական հաստատություն, որտեղ կարող են սպասարկել, սակայն բժշկական ծախսերը լինելու են ավելի թանկ՝ մոտ հինգ անգամ ավել, քանի իրենց բժշկական հաստատությունում է։ 

 

ՆՍՀԿ-ի կողմից Ա․Վ․-ին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Գործը գտնվում է ընթացքի մեջ։