ԻՐԱՎԱԲԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ—ն հայտարարում է իրավաբանի օգնականի թափուր հաստիքի բաց մրցույթ:
Տևողություն — Պայմանագրային
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին։
- Կատարել ուսումնասիրություններ, վերլուծություններ և աջակցել զեկույցների կազմմանը,
- Ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել ուսումնասիրություններ և զեկույցներ հանդիպում-քննարկումների ժամանակ։
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet, E-mail,
- Հայերենի վարժ իմացություն։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում,
- Հաշվետվությունների կազմման փորձ,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- Հանրային խոսքի հմտություն և փորձ,
- Աշխատանքային փորձը և հմտությունները առողջության իրավունքի և ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2024թ.-ի ապրիլի 1—ը։