ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի:
Պաշտոնը – ծրագրի օգնական
Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով
Վայրը – Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
– Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների,
– Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում հայերենով և անգլերենով և տրամադրում Փի-Առ համակարգողին,
– ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն),
– Հանդիպում քննարկումների, միջոցառումների կազմակերպում, մասնակցություն,
– Արձանագրությունների, գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի, նյութերի կազմում և թարգմանություն,
– Արտաքին և ներքին հաղորդակցման ապահովում,
Պահանջվող հմտություններ և կրթություն
– Բարձրագույն կրթությունը ցանկալի է
– Հայերենի և անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
– Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail
– Թարգմանչական հմտությունների տիրապետում /ցանկալի է/
– Միջոցառումների կազմակերպման հմտություններ
– Տվյալների վերլուծության ունակություն /ցանկալի է/
– Թիմում աշխատելու ունակություն
– Լավ հաղորդակցման ունակություններ
– Ստեղծագործական ջիղ
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2024 թ.-ի մարտի 14-ը։