ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023թ․-ի փետրվարի 9-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Երևանի ԴրոփԻն կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Առաքելություն Հայաստան» ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդների համար։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԱԿ-ի ՓԳՀ-ի մանդատը և նրա դերը Հայաստանում փախստանների պաշտպանության հարցում, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցության ծրագրերը փախստականների համար։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի իրավաբան Աշխեն Եսայանը անդրադարձ կատարեց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակին՝ պարզաբանելով, թե ի՞նչ է դա նշանակում, ինչպիսի պաշտպանության միջոցներ է նախատեսում։
Թեմաների ներկայացումից հետո մասնակիցները իրենց հուզող հարցրերը տվեցին և հիմնախնդիրները ներկայացրին ՄԱԿ-ի ՓԳՀ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչներին, քննարկեցին լուծման հնարավոր ուղիները, առաջարկները։
Կարևորելով ԼՂ-ից տեղահանված բնակչության խնդիրներին արագ արձագանքումը, վերջիններիս հնարավորինս լիարժեք ինտեգրման և առկա հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման խթանումը՝ ՆՍՀԿ-ն շարունակելու է նախաձեռնել նման տեղեկատվական հանդիպումներ միջազգային, դիվանագիտական, պետական և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։