ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանումհայտարարում է 2024թ-ի ընթացքում աութրիչի ծառայություն մատուցողների բաց մրցույթ: 

 

Ծրագիր` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն` Աութրիչի ծառայություն մատուցող

Տևողություն` 6 ամիս՝ երկարացման հնարավորությունով մինչև 2024թ-ի դեկտեմբերի 29-ը

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ

 

Շահառու խմբեր` 

  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ);
  • Կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ);
  • Տրանս անձինք (ՏԱ

 

Պարտականությունները 

  • Իրականացնել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և մատուցել ստորև ներկայացված ծառայությունները․

 

ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ 

  • Շահառուներին տրամադրել հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առկա ծառայությունների վերաբերյալ;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվություն;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անվճար և անանուն թեստավորում շահառուներին հարմար ցանկացած վայրում և ցանկացած ժամի՝ լնդային տրանսուդատի կամ արյան արագ թեստերի (ըստ շահառուի ցանկության) միջոցով;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութեր (պահպանակ, լուբրիկանտ և այլն);

 

Ուղղորդում բուժհաստատություններ 

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների նախնական դրական պատասխանի դեպքում շահառուների ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների համար;
  • Շահառուներին ուղեգրում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցում համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Ուղեգրում ՄԻԱՎ-ի նախա- (PrEP) և հետկոնտակտային կանխարգելման (PEP) ստացման համար։

 

Հաշվետվություններ և մշտադիտարկում

  • Սահմանված ժամկետներում ներկայացնել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները; 
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Սահմանված ժամկետներում և ըստ պահանջի ներկայանալ մշտադիտարկումներին։

 

Հանդիպում-քննարկումներ

Ծրագրային

  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն։

 

Ոչ ծրագրային

  • Մասնակցել ոչ ծրագրային հանդիպում-քննարկումներին՝ անհրաժեշտության ներկայացնելով ՆՍՀԿ-ի շահերը, ինչպես նաև իրականացվող ծրագրերն և արդյունքները;
  • Ոչ ծրագրային միջոցառումներին ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ․ 

  • Նշված ոլորտում փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից և գաջեթներից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;

 

Ծառայությունների մատուցման արժեքը՝ 1 թեստավորման արծեքը՝ 11,000 ՀՀ Դրամ, ներառյալ հարկերը։ 

 

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 25-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Աութրիչ։  Հաջորդիվ դաշտում կարող եք ընտրել, թե ո՞ր խմբերին եք ցանկանում մատուցել ծառայություններ՝  «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում», «Աութրիչ_ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և «Աութրիչ_ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»։ 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

  • Դիմորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։

 

  • Ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ որևէ թերություն կամ այլ խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է ծառայություն մատուցողը։

 

  • Ծառայությունները պետք է մատուցվեն ղեկավարվելով՝
    • Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքով;
    • Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով;
    • ՆՍՀԿ կանոնադրությամբ և ՆՍՀԿ-ի ներքին իրավական ակտերով։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ