ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ։ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18-35 տարեկան արցախահայ երիտասարդների՝ մասնակցելու կարողությունների զարգացման արտագնա դասընթացի։
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ մարդու իրավունքների, առողջության պահպանման, հետտրավմատիկ սթրեսային վիճակի հաղթահարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև խթանել երկխոսությունը միջազգային կազմակերպությունների հետ։
Դասընթացը տեղի կունենա 2023թ․—ի նոյեմբերի 23-ից 24—ը։
Դասընթացի թեմաներն են՝
- «Մարդու իրավունք»,
- «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները»,
- «Սեռավարակներ․ կանխարգելում և բուժում»,
- «Թմրամիջոցներ․ մեթադոնային փոխարինող բուժում,
- «Թրաֆիքինգ, պայքար և կանխարգելում»,
- «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում․ «կորստի սինդրոմ», դրա հաղթահարումը»
Դասընթացը ներառելու է նաև քննարկման հարթակներ միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։
Դասընթացի մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կեցության և Երևանից դասընթացի անցկացման վայր տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թ.-ի նոյեմբերի 16—ը։