Համայնքակենտրոն մոտեցումը՝ որպես ռազմավարական դատավարության կենսական մաս։ Պրակտիկաների համայնքի 2-րդ արտագնա հանդիպումը
2023թ․-ի սեպտեմբերի 19-ից 21-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ Ռազմավարական դատավարությունների պրակտիկաների համայնքի երկրորդ հանդիպումը, որը համախմբեց Եվրոպայի խորհրդի տարածաշրջանից 22 իրավապաշտպանների, իրավաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք աշխատում են ԼԳԲՏՔԻ+ իրավունքների, սեքս աշխատողների իրավունքների, միգրացիայի, գնչուների իրավունքների, սոցիալ-տնտեսական իրավունքների, հավասարության և խտրականության, ինչպես նաև կլիմայի և շրջակա միջավայրի հարցերով։
Պրակտիկաների համայնքը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը:
Այն ստեղծվել է համատեղ աշխատելու ընդհանուր առաքելությամբ՝ խթանել համայնքակենտրոն իրավաբանությունը և վերակառուցելու դատավարական գործընթացը, որպեսզի դրանք լինեն առավել հասանելի անարդարությանը դիմադրող համայնքներին և առավել արդյունավետ ծառայեն վերջիններիս նպատակների իրականացմանը։ Համայնքը նաև ընձեռում է եզակի հնարավորություն՝ խթանելու միջիրավական աջակցությունը և համագործակցությունը՝ ռազմավարական դատավարությունների, շահերի պաշտպանության ու մարդու իրավունքների և գենդերային արդարության համար պայքարի և ջատագովության ոլորտներում:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդգրկված է եղել խորհրդատվական գործընթացում, որը բերել է Պրակտիկաների համայնքի ստեղծմանը, և այդ պահից ի վեր սերտորեն ներգրավված է դրա զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները խորհեցին և հետադարձ հայացք գցեցին Համայնքի կատարած աշխատանքին, ամբողջականացրին կառուցվածքը, ամրապնդեցին համագործակցությունը, կիսվեցին իրենց փորձով, վերջին նորություններով ու կատարած աշխատանքով, ավելին իմացան միմյանց գործունեության մասին և պլաններ կազմեցին գալիք տարվա համար:
Հանդիպումը նաև հնարավորություն տվեց խորհելու ռազմավարական դատավարության համայնքակենտրոն մոտեցումների, դատավարության վերաբերյալ սեմինարների, աշխատարանների կազմակերպման մասին՝ ոլորտային փորձի, գիտելիքների փոխանակմանը և կարողությունների զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը, ռասայական, սոցիալական, տնտեսական, բնապահպանական արդարադատությունը խթանելու նպատակով։