ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ


ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ


2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսվեց հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայելու համար համայն հայությունը միավորել է ողջ ջանքերը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբունքներին, պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։
Մեր կազմակերպությունը հավատարիմ է մնալու իր մարդասիրական սկզբունքներին և ուժերի ներածին չափով աջակցելու է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարություններին և ժողովուրդներին՝ ճգնաժամը հաղթահարելու գործում։
Խնդրում ենք հնարավորության դեպքում նվիրատվություն կատարել Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ։
Բանկ՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
Հ/Հ՝ 2050142002111005
Ստացող՝ Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
կամ բերել Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակներ
Մեզ հետ կապնվելու համար․
+37460478989
+37460378989
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ


ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսվեց հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայելու համար համայն հայությունը միավորեց ողջ ջանքերը։ Ցավոք, հակառակ մեր քաջարի մարտիկների հերոսություններին՝ ադրբեջանական բանակը, համալրված վարձկաններով և ահաբեկիչներով, կարողացավ կոտրել մեր դիմակայությունը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

Մի խումբ Իրանահայեր կատարում են ամենօրյա նվիրատվություն  Արցախցի փախստականների համար ովքեր հիմա ապրում են Նոր Սերունդ ՀԿ-ի ժամանակավոր կացարանում։

Մարդասիրական օգնություն  <<Նոր Սերունդ>>  հասարակական կազմակերպության կողմից

Առկա արտակարգ իրավիճակի ժամանակ `Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ <<Նոր սերունդ>> հասարակական կազմակերպությունը Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար տրամադրել է պարզագույն անհրաժեշտությունները։ Մարդասիրական օգնությունը ներառում է փրկարար բաճկոններ, վիրակապեր, շնչառական սարքեր, պատգարակներ, լարաններ և առաջին օգնության այլ պարագաներ։

 

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի և Ադրբեջանի սահմանային ողջ երկայնքով, որի պատճառով տուժել է քաղաքացիական բնակչությունը, վնասվել բնակելի և քաղաքացիական շինություններ։

Արցախի բնակչության զգալի մասը, ապահով միջավայր գտնելու նպատակով, լքել է և լքում է սեփական բնակավայրերը։

 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱԿՈՒՄ

Պատերազմը պարտադրում է ապրել, Ապրել ոգեկոչելով սուրբ անցյալն ու զավակներին, Ապրել այն պահպանելու համար։ Արցախից ժամանած խումբը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի օժանդակությամբ մեկնեց Գյումրի՝ ծանոթանալու քաղաքի պատմամշակութային ժառանգությանը և արժեքներին։

Հանուն Արցախի և Հայաստանի

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբուքներին՝ պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։ Սեպտեմբերից սկսած ժամանակավոր կացարաններ են տրամադրվել Արցախից տեղահանված և Հայաստանի տարածքում բնակվող բազմաթիվ ընտանիքների, որոնք ստացել են նաև աջակցություն սննդի տեսքով։ Հագուստի տեսքով հումանիտար օգնություն է տրամադրվել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու Արցախից Հայաստան վերաբնակեցված սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքներին։ Հագուստի տեսքով աջակցությունը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ԱՄՆ HiAM բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։


ՀԱՆՈւՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ



Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների
ու Արցախից Հայաստան վերաբնակեցված սոցիալապես
խիստ կարիքավոր ընտանիքներին աջակցություն


ԵՐԵՎԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

ԼՈՌՈւ ՄԱՐԶ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը կոչ էր անում համընդհանուր զինադադար հաստատել Քովիդ-19 համաճարակի տարածման համատեքստում:

2020թ․-ի սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 100 կազմակերպությունների հետ համատեղ, կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ վերջ տալու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՆԱՏՕ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:

Չնայած հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ օրս հասարակական կազմակերպությունների դիմումի վերաբերյալ ՆԱՏՕ-ից և ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից որևէ արձագանք չենք ստացել, չի ներկայացվել դաշինքի դիրքորոշումը իր անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ


ՆԿԱՐՆԵՐ