ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՖ-27 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ, ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023թ-ի հուլիսի 27-ից 28-ը տեղի ունեցավ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց-տեղեկատվական հարթակ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար։
Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները՝ կարիերայի զարգացման, ՀԿ-ների հիմնման, առաջնորդության, կոնֆլիկտի հաղթահարման, ֆինանսական կառավարման, մարդու իրավունքների, գործող ընթացակարգերի, ինչպես նաև առկա հնարավորությունների և հասանելի ծառայությունների վերաբերյալ։
Հարթակի ընթացքում ոլորտային փորձագետները՝Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի, ՓԳՀ Հայաստանի, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Թոքաբանության ազգային կենտրոնի, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնագետները և այլ անհատ
փորձագետներ, մասնակիցներին ներկայացրին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Կարիերայի զարգացում», «ՀԿ-ների հիմնում», «ֆինանսական կառավարում», «Կոնֆլիտի հաղթահարում», «Մարդու իրավունքներ», «Առաջնորդություն», «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, COVID-19-ի և Կ․ ծաղիկ վիրուսի առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները»։
Կազմակերպվեցին նաև քննարկման հարթակներ՝ «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը ՀՀ-ում միգրանտների, փախստականների և ապաստան հայցողների համար», «Միգրանտների, փախստականների, ապաստան հայցողների իրավունքները և հնարավորությունները Հայաստանում», «ՀԿ-ների հիմնում, ֆինանսական կառավարում, ծրագրերի մշակում» թեմաներով։ Քննարկման հարթակները հնարավորություն տվեցին մասնակիցներին լսել, ապա իրենց հետաքրքրող հարցերը տալ վերոնշյալ կառույցների ներկայացուցիչ փորձագետներին՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտպանության հարցերով օգնական Նաիրա Մարությանին, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և
քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի պետ Ռուզաննա Պետրոսյանին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկուհի, վարակաբան Աստղիկ Դավիդյանին, Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանին և ավագ կլինիկական մասնագետ Լյուբով Նիկոլայանին, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժշկուհի Նուշիկ Հակոբջանյանին, փաստաբան Անահիտ Չիլինգարյանին, ՆՍՀԿ ներկայացուցիչներին և այլ մասնակից փորձագետներին։
Տեղեկատվական հարթակը անցավ ակտիվ հարց ու պատասխանների մթնոլորտում, կազմակերպվեցին մի շարք տեսական ու գործնական աշխատարաններ, խմբային աշխատանքներ, մասնակիցները ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ, հանդես եկան առաջարկություններով և կիսվեցին տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներին վերաբերող իրենց մտահոգություններով։