ՏՐԱՆՍ ԱՆՁԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՆՔԵՐ. ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

2023թ-ի հունիսի 28-ի գիշերը լույս 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է զանգահարել տրանս* անձ Ս․Ա․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ իր տուն այցելած անծանոթ անձը իրեն ծեծի է ենթարկել, որից հետո կոտրել է իր բնակարանի ապակիները, դուռը և փախչել։ Ծեծի հետևանքով տրանս անձը մարմնական վնասվածքներ է ստացել։ 

Ս․Ա․-ն դիմել է ոստիկանության տարածքային բաժին, ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։ Հաղորդում ներկայացնելուց հետո հանցագործություն կատարած անձը շարունակում է տուժողին սպառնալիքներ պարունակող նամակներ  ուղարկել, որոնցում սպառնում է տուժողի կյանքին։ Ս․Ա․-ն այդ մասին հայտնել է ոստիկանությունը և խնդրել ապահովել իր անվտանգությունը, սակայն իրավապահ մարմինների կողմից դեռևս որևէ քայլ չի ձեռնարկվել։ 

 

ՆՍՀԿ-ն ներգրավվել է գործում և Ս․Ա․-ին տրամադրել փաստաբանական աջակցություն։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խտորեն դատապարտում է շարունակական բռնությունը անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով և կոչ է անում 

  • Իրավապահ մարմիններին հետամուտ լինել և գործուն քայլեր ձեռնարկել՝ մեղավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։