«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՀԱՄԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է ԱԵԿԱ տարածաշրջանի բոլոր դասընթացավար-փորձագետներին ծանոթանալու հետևյալ տեխնիկական առաջադրանքին և դիմել պաշտոնի համար։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Պատրաստել ՏՐԱՆԶԻՏ-ի վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստման 2-օրյա դասընթացի ծրագիր (քառօրյա ծրագրի առաջին երկու օրերը), ինչպես նաև սահիկահանդեսները և այլ նյութեր: Ծրագիրը պետք է ներառի ուսուցման կազմակերպման տեսական հատված, ՏՐԱՆԶԻՏ միջազգային գործիքի տեսական հատված, ինչպես նաև դասընթացավարների գործնական հմտությունների զարգացում:
- Անցկացնել 2-օրյա դասընթաց դասընթացավարների համար ՏՐԱՆԶԻՏ թեմայով 10 մասնակիցների համար (նախնական՝ օգոստոսի առաջին կես, Հայաստան)
- Պատրաստել դասընթացի վերաբերյալ նկարագրական հաշվետվություն:
Ակնկալվող արդյունքները և աշխատանքի գնահատումը
Խորհրդատուից ակնկալվում է
- Պատրաստել և անցկացնել դասընթացավարների վերապատրաստման դասընթաց — 5 պայմանական աշխատանքային օր
Որակավորման և փորձի պահանջներ
Պարտադիր:
- ԱԵԿԱ տարածաշրջանում ՏՐԱՆԶԻՏ-ի վերաբերյալ անցկացված դասընթացների փորձ:
- ԱԵԿԱ տարածաշրջանում դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ անցկացնելու փորձ:
Ցանկալի:
- ԱԵԿԱ տարածաշրջանում ՄԻԱՎ-ի և տրանս* անձանց առողջական այլ խնդիրներին առնչվող թեմաների իրազեկվածություն,
- ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում հասարակական կազմակերպությունների աշխատակիցների համար ուսումնական նյութերի պատրաստման փորձ,
- Դասընթացների մոդուլների պատրաստման փորձ:
Հմտություններ և կարողություններ
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների լավ իմացություն:
Խորհրդատու ընտրելու չափանիշներ
- ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ դասընթացների անցկացման փորձ ԱԵԿԱ տարածաշրջանում,
- ԱԵԿԱ տարածաշրջանում դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ անցկացնելու փորձ,
- ԱԵԿԱ տարածաշրջանում ՄԻԱՎ-ի և տրանս* անձանց առողջական այլ խնդիրներին առնչվող թեմաների իրազեկվածություն։
Պարգևատրումներ և փոխհատուցումներ
Փորձագետի և ՀԿ-ի միջև կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ որի ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում աշխատողի կողմից հարկերի վճարման համար: Փորձագետը ինքնուրույն վճարում է բոլոր անհրաժեշտ հարկերը՝ ըստ հարկային տեղակայման:
Դիմումը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 10-ը՝ ներառելով
- Մոտիվացիոն նամակ, ներառյալ երկու անձանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել,
- Ինքնակենսագրական՝ ռուսերեն կամ անգլերեն;
- Ֆինանսական առաջարկ;
- Կարճ առաջարկ (2 էջից ոչ ավելի)՝ դասընթացի հայեցակարգի և բյուջեի նկարագրությամբ (օրական դրույքաչափ):