ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

2023 թվականի մայիսի 26-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ էին այցելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամիներկայացուցիչները։ ՀԿ-ի թիմը ԳՀ տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային ներկայացրին ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներումկատարվող աշխատանքները, ձեռքբերումները և մարտահրավերները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու բացերը։
Քննարկվեցին մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վրա հիմնված կանխարգելման ծրագրերի, ինչպես նաև թիրախ խմբերի շրջանում շարունակականծառայություններ մատուցելու կարևորությունը և առաջարակներն ու խնդիրները։