15 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ
2023 թվականի ապրիլի 27-28-ը Գյումրիում տեղի ունեցավ տրանս* կոմպետենտության վերաբերյալ զգայունության բարձրացման դասընթաց Հայաստանի տարբեր մարզերի 10 բուժաշխատողների շրջանում, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում, Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ։
Վերապատրաստման դասընթացի նպատակն է բարձրացնել համապատասխան մասնագետների իրազեկվածության մակարդակը տրանս* ներառական մոտեցման սկզբունքների վերաբերյալ՝ նվազեցնելու համար բացասական նախապաշարմունքային կարծրատիպերը տրանս* անձանց նկատմամբ և բարձրացնելու առողջապահական ծառայությունների հասանելիությունը։
Դասընթացավարն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ծրագրերի համակարգող, սեռականության, գենդերային հարցերի և տրանս* կոմպետենտության փորձագետ Հմայակ Ավետիսյանը։
15 բուժաշխատողներ, որոնք իրենց գործունեության ընթացքում առնչվում են տրանս* անձանց հետ աշխատանքին, ծանոթացան տրանսգենդերությանը և կատեգորիաներին, գենդերային բազմազանությանը, ինքնության տերմիններին, խոսվեց տրանս* փոխակերպման գործընթացից, հիվանդությունների միջազգային դասակարգումից, գենդերային դիսֆորիայից, քննարկվեցին նաև գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, առողջապահական ծառռայությունների հասանելիության խոչընդոտները տրանս* անձանց համար։ Մասնագետները նաև ծանոթացան տրանս* զգայունության հիմնական հասկացություններին, տրանս* և գենդերային բազմազան անձանց հետ շփման ընթացքում խրախուսելի և մերժելի երևույթներին։ Առանձնակի ուշադրություն դարձվեց «տրանսսեքսուալիզմի» դեպաթոլոգիզացիային և ԱՀԿ կողմից հաստատված Հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ թարմացմանը։
Բուժաշխատողներին ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում մշակված՝ տրանս* անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների համալիր փաթեթը։
Վերապատրաստման դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, փորձի փոխանակման մթնոլորտում, իսկ ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին նման դասընթացների կազմակերպումը դարձնել պարբերական։