Հանդիպում Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Ն․Գ․Պետր Պիրունչիկի հետ
2023թ․-ի ապրիլի 27-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը հանդիպում ունեցան Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պետր Պիրունչիկի հետ։
ՆՍՀԿ ներկայացուցիչները մեծարգո դեսպանին ներկայացրին կազմակերպությանը գործունեությունը և նպատակները մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, մարդասիրական աջակցության և կարողությունների զարգացման ոլորտներում։
Այնուհետև քննարկվեցին նշված և այլ ոլորտներում գրանցված հաջողությունները, դեռ գոյություն ունեցող խնդիրներն ու դժվարությունները, ինչպես նաև համագործակցության ուղիները և հնարավորությունները՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավար արժեքների և իրավահավասարության հաստատման ու ամրապնդման։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում Չեխիայի դեսպանությանը և Ն․Գ․ Պետր Պիրունչիկին՝ կազմակերպության ներկայացուցիչներին հյուրընկալելու, կազմակերպության գործունեության, վերհանված հիմնահարցերի հանդեպ ուշադրություն և հետաքրքրվածություն ցուցաբերելու համար։