Մասնակիցների կանչ։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների՝ մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացի։
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ կարիերայի զարգացման, փոքր բիզնեսի և ՀԿ-ների հիմնման, առաջնորդության, կոնֆլիկտի հաղթահարման, ֆինանսական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ։
Դասընթացը տեղի կունենա 2023թ․—ի մայիսի 5-ին, ժամը՝ 11։00-18։00
Դասընթացի թեմաներն են՝
- Կարիերայի զարգացում
- ՓոքրբիզնեսիևՀԿ-ներիհիմնում
- Առաջնորդություն
- Կոնֆլիկտի հաղթահարում
- Ֆինանսական կառավարում
- Մարդու իրավունք, պաշտպանությանմեխանիզմներ
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Դասընթացի մասնակցությունն անվճար է։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թ.-ի ապրիլի 21-ը։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: