ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև ՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում առկա համագործակցությունը այս տարի նույնպես շարունակվում է, և փետրվարի 21-ին ու 24-ին դրա շրջանակներում տեղի ունեցան հերթական դասընթացները պարեկային ծառայողների շրջանում։

2023թ․-ի փետրվարի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հրավերով ոստիկանության կրթահամալիրում դասընթացով հանդես եկավ «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը։ Փորձագետը կրթահամալիրի սաներին ներկայացրեց  «Խոսքի ազատություն» և «Տեղեկատվության ազատություն» թեմաները, որոնց շրջանակներում ավելի մանրամասն անդրադարձ կատարեց դրանց վերաբերյալ ՀՀ-ում գործող օրենքներին և առկա իրավական բացերին։

Նույն շաբաթվա մեջ՝ փետրվարի 24-ին կրթահամալիրում դասախոսությամբ հանդես եկավ իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Անահիտ Մկրտչյանը, ով ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման, որի շրջանակներում քննարկվեցին  մարդու իրավունքներ հասկացությունը, իրավունքների զարգացման պատմությունը, միջազգային և ներպետական փաստաթղթերը։ Անդրադարձ կատարվեց նաև միջազգային դատարաններին, կոնվենցիաներին և պետությունների պարտավորություններին։


Դասընթացները անցան ակտիվ հարց ու պատասխանների և քննարկումների մթնոլորտում։

 

Դասընթացները կազմակերպվել են Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։