«ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»․ ԴԱՍԸՆԹԱՑ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2022թ․ի նոյեմբերի 24-25-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց բուժաշխատողների համար «Հիմնական բնակչության հետ աշխատանքի կարևորությունը և առանձնահատկությունները համավարակների կանխարգելման համատեքստում»։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի հիմնական բնակչության հետ աշխատանքի առանձնահատկություններին, խոցելի խմբերին կարիքահեն և կոմպետենտ ծառայությունների տրամադրման կարևորությանը, հատկապես համավարակների կանխարգելման համատեքստում։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության նախարարության և ՆՍՀԿ փորձագետի համատեղ ջանքերով բուժաշխատողների համար մշակված «Խոցելի խմբերին առողջապահական կոմպետենտ ծառայությունների տրամադրման ձեռնարկը»։

Դասընթացի փորձագետներ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան և ՆՍՀԿ կարողությունների զարգացման համակարգող Հմայակ Ավետիսյանը թեմայի շրջանակներում մասնակիցների հետ քննարկեցին առողջապահական ոլորտում իրականացված տեղական և տարածաշրջանային հետազոտությունները, IBBS-2021-ի արդյունքները, ոլորտում առկա խարանն ու խտրականությունը՝ որպես ծառայություններից օգտվելու խոչընդոտներ, և դրանց վերացման հնարավոր ուղիները, սեռականության հիմնական հասկացությունները, գենդերային ինքնությունները, և խոցելի խմբերի համար առողջապահական ծառայությունների սպեցիֆիկ փաթեթների անհրաժեշտությունը։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ։

 

 

Դասընթացը կազմակերպվել էր Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։