Հանդիպում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչի հետ

2022թ․-ի նոյեմբերի 22-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Երևանի գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Քաղաքացիական հասարակության և ապակենտրոնացված համագործակցութան հարցերի նորանշանակ կցորդ Մարի Լորժուին։

Աշխատանքային հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց կազմակերպության ռազմավարական նպատակներն ու ուղղությունները, գործունեության ոլորտները, սկզբունքներն ու մատուցվող ծառայությունների շրջանակը։ Ներկայացվեցին նաև շահառու խմբերի հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը և ծրագրերը։ 

Կազմակերպության ներկայացուցիչները կիսվեցին նաև ոլորտում գրանցված հաջողությունների, պետական, տեղական և միջազգային կառույցների հետ հաստատված գործընկերությունների ու համագործակցությանմասին՝ ի նպաստ Հայաստանի խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության, հզորացման և սոցիալական աջակցության ապահովման։

Քննարկվեցին նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության հեռանկարները և ողջունվեցին արդեն առկա ջերմ գործընկերային հարաբերությունները։