Դասընթացներ ընտանեկան բռնության վերաբերյալ ՆՍՀԿ-ի դրոփ-ին կենտրոններում
2022թ-ի նոյեմբերի 10-ին և նոյեմբերի 17-ին «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «Ընտանեկան Բռնություն. բռնությունը ԼԳԲՏՔ զուգընկերների միջև» թեմայով դասընթաց կազմակերպության Երևան և Վանաձոր քաղաքների դրոփ-ին կենտրոններում։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնության և դրա տեսակների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապարփակ գիտելիքներ ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերով իրավունքների պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում փորձագետ, «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության իրավաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց ընտանեկան բռնության հասկացությունը, դրա տեսակները, ապա անդրադարձավ ոլորտային միջազգային և ներպետական իրավական ակտերին։ Հատկանշվեց ԼԳԲՏՔ զույգերի միջև բռնությունը իր առանձնահատկություններով, ներկայացվեցին պրակտիկ օրինակներ, պաշտպանության օրենսդրական մեխանիզմներ և իրավական ընթացակարգեր։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին բարձր ակտիվություն և հետաքրքրվածություն թեմայի նկատմամբ, միաժամանակ բարձրաձայնեցին առօրյա կյանքում իրենց հանդիպած ընտանեկան բռնության դեպքերի ու դրանց առնչվող հասարակական կարծրատիպերի և վերաբերմունքի մասին։
Դասընթացը ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանների մթնոլորտում։
Դասընթացը կազմակերպվել է «Ընտանեկան բռնություն քվիր զուգընկերների միջև» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Քաղաքացիական հասարակության համագործակցության, Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության և @Quarteera e. V. կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։