ՆՍՀԿ-ն մեկնարկում է սոցիալական աջակցության նոր ծրագիր
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկում է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահով ԼԳԲՏ+ փախստականներին, տեղահանված անձանց, ապաստարան հայցողներին, այդ թվում այն անձանց, ովքեր Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով և/կամ քաղաքական, ոչ քաղաքական բռնաճնշումներով, հետապնդումներով, տնտեսական դժվարություններով և այլն։
Ծրագրի շրջանակներում հասանելի են հետևյալ ծառայությունները՝
- Իրավաբանական և փաստաբանական աջակցություն․
- Իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, խորհրդատվություն
- Փաստաբանի ծառայություններ, դատական ներկայացուցչություն։
- Սննդի փաթեթների և ժամանակավոր կացարանի տրամադրում այն անձանց, ովքեր ենթարկվել են
- Խարանի ու խտրականության,
- Խոշտանգումների,
- Բռնության,
- Վերոնշյալ և այլ հանգամանքներով պայմանավորված հայտնվել են առանց եկամտի աղբյուրի, ապրուստի միջոցների և կեցության վայրի։
- Հոգեբանական ծառայություններ․
- Խորհրդատվություն։
- COVID-19 կանխարգելիչ ծառայություններ՝
- Ալկոգելերի և դիմակների տրամադրում,
- Ուղղորդում համապատասխան բուժհաստատություններ թեստավորման և պատվաստման նպատակով։
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայություններ
- ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն,
- ՄԻԱՎ-ի թեստավորում լնդային տրանսուդատի և արյան միջոցով,
- Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում,
- Պահպանակների և լյուբրիկանտների տրամադրում,
- Անհրաժեշտության դեպքում ուղղորդում ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Աջակցության ծրագրերին դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ աջակցությունների դաշտից ընտրելով անհրաժեշտ ծառայությունը/աջակցությունը։