Համագործակցության ենք հրավիրում ՓԱՍՏԱԲԱՆԻ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փաստաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ։
Պաշտոն` Փաստաբան
Տևողություն` Պայմանագրային
Վայր՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատավարձը՝ Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
- Ներկայացուցչության իրականացում նախաքննության ընթացքում
- ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացուցչության ապահովում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ներկայացում համապատասխան պետական մարմիններ,
- Գործատուին հաշվետության ներկայացում
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Իրավական տերմինաբանության գերազանց տիրապետում,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է։
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 5-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Փաստաբան» հաստիքը։