Վարսահարդարման դասընթացավարի թափուր հաստիքի հայտարարություն

Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն փնտրում է վարսահարդարման դասընթացներ վարող մասնագետի, ով մասնագիտական հմտություններ կփոխանցի Ուկրաինայի Հանրապետությունից և  Ռուսաստանի Դաշնությունից տեղահանված ու կարիքի մեջ գտնվող անձանց, ապաստարան հայցողներին ու ԼԳԲՏ փախստականներին։

 

Տևողությունը  — Պայմանագրային,

Վայրը — Երևան, ՀՀ

 

Աշխատանքի նկարագրություն

  • Տղամարդկանց մազերի խնամքի և կտրվածքի ուսուցում
  • Կանանց մազերի խնամքի և կտրվածքի ուսուցում
  • Տարբեր սանրվածքների հարդարման ուսուցում

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ 

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,  
  • Վկայականների և հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Դասավանդման փորձ
  • Ռուսերենի լավ իմացություն  
  • Վարսահարդարական աշխատանքի գերազանց տիրապետում, 
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման             հմտություններ, 
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն, 
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է։ 

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023 թ.-ի հունվարի 20-ը։