ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև ՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում առկա համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը։

 

2022թ․-ի հոկտեմբերի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետ, իրավաբան Շուշան Խնկոյանը կրթահամալիրի սաներին ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման։

Թեմայի շրջանակներում փորձագետը ներկայացրեց  մարդու իրավունքներ հասկացությունը, իրավունքների զարգացման պատմությունը, միջազգային և ներպետական փաստաթղթերը։ Անդրադարձ կատարվեց նաև միջազգային դատարաններին, կոնվենցիաներին և պետությունների պարտավորություններին։

Դասընթացը անցավ ակտիվ հարց ու պատասխանների և քննարկումների մթնոլորտում։