ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

2022թ-ի ապրիլի 27-ին  ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կիմա Արզումանյանի, վարույթ է ընդունել ՆՍՀԿ շահառու Ա․Ս․-ի (անունը փոխված է) ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը։ 

 

2022թ-ի հոկտեմբերի 5-ին հրապարակվել է դատարանի վճիռը, որով բավարարվել է հայցադիմումը։ Դատարանը որոշում է կայացրել բռնագանձել դրամական կայուն գումար սկսած 2022թ-ի ապրիլ ամսից մինչ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի վրա հասնելը։ 

 

 Գործի նախապատմությունը։ 

2022 թվականի փետրվար ամսին «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ ՆՍՀԿ) է դիմել շահառու Ա․Ս․-ն(անունը փոխված է)։ Վերջինս ամուսնալուծվել է 2018թ․-ին։ Նախկին ամուսնու հետ համատեղ ամուսնության ընթացքում ունեցել է մեկ երեխա։ Ամուսնալուծությունից հետո ամուսինը  հոգ չի տարել երեխայի մասին։ 

ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից տրամադրվել է համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։ Արդյունքում կազմվել է ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում։  

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2022թ-ի ապրիլի 27-ին ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ։   

2022թ-ի սեպտեմբերի 28-ին Դատարանի կողմից որոշում է կայացվել արագացված դատաքննություն կիրառելու մասին։