ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ, Կարողությունների զարգացման ԴԱՍԸՆԹԱՑ ԵրիՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է երիտասարդների մասնակցելու 3-օրյա արտագնա վերապատրաստման դասընթացի: 

 

Նպատակը՝ 

Զարգացնել երիտասարդների կարողությունները և բարձրացնել վերջիններիս տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, դրան առնչվող ծառայությունների տրամադրման,  ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման ինչպես նաև  առողջության իրավունքի վերաբերյալ;

 

Տևողությունը՝ 

Դասընթացը տեղի կունենա 2022թի նոյեմբերի 6ից 8—ը: 

 

Դասընթացի թեմաներն են՝ 

 

  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորություն,
  • ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդներ, փոխանցման ուղիներ,
  • Առողջության իրավունք,
  • Խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունք,
  • Ինքնաճանաչում,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Կարիերայի զարգացում։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:  

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։ 

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։ 

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: 

 

Ինչպե՞ս դիմել 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի  29ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացի մասնակցության հայտիսկ ծրագրի դաշտում՝ «Կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար» բաժինը։