ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների երիտասարդների շրջանում արտագնա դասընթաց անցկացնելու նպատակով։

 

Պաշտոնը`

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փորձագետ
  • Առողջության իրավունքի փորձագետ
  • Խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի փորձագետ։

 

Դասընթացի անցկացման օրերը — Նոյեմբերի 78, 2022 թ

 

 

Պարտականությունները

  • Կազմել 3-ժամյա դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ,
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
  • Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  —  Պայմանագրային

Դասընթացի վայրը  — Արտագնա՝ Երևանից դուրս, հավելյալ կտեղեկացվի ընտրված մասնագետներին։

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել  հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝  դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտհաստիքի դաշտում ընտրելով համապատասխան թեմայով փորձագետ տողը, մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24ը։