ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում  փորձագետի՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի թիրախ խմբերի ներկայացուցիչների վրա համավարակների, մասնավորապես՝ COVID-19-ի  ունեցած առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքներին հակազդելու ռազմավարության կազմման նպատակով։

Վերլուծության թիրախ խմբերն են՝

  • Կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանայք
  • ԼԳԲՏ անձինք,
  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ,
  • Թմրամիջոցներ օգտագործող անձինք
  • ՄԻԱՎ-ով ապրող անձիք

 

Աշխատանքի տևողությունը  — 2 ամիս

 

Աշխատանքինկարագրություն

  • Թիրախ խմբերի կարիքների գնահատում,
  • Ոլորտին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն,
  • Ռազմավարության կազմում և ներկայացում շահագրգիռ կողմերին։

 

Պահանջվողորակավորումներևհմտություններ 

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; 
  • Հաղորդակցական հմտություններ; 
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն; 
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է; 
  • Թիմում աշխատելու ունակություն; 
  • Ստեղծագործական ջիղ։ 

 

Աշխատավարձը  — Պայմանագրային 

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև սեպտեմբերի 19-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ հաստիքի համար նախատեսված դաշտում նշելով «Ռազմավարության մշակման» փորձագետի հաստիքը: