ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում» երկօրյա դասընթացին մասնակցելու հրավեր:

 

Նպատակը՝

Զարգացնել հայաստանյան ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության, խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունների, ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմների, մարդու իրավունքների խախտումների փաստագրման, խարանի և խտրականության կանխարգելման և ծրագրերի մշակման ու կառավարման ոլորտներում։

 

Տևողությունը՝ 

Դասընթացը տեղի կունենա 2022թ․-ի սեպտեմբերի 22-23-ը։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:   

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է,  ծախսերը հոգում են կազմակերպիչները։  

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:  

 

Ինչպե՞սդիմել  

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև  2022 թ.-իսեպտեմբերի 15ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացիմասնակցությանհայտ, իսկ ծրագրի դաշտում՝ «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում» թեման։