ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Երևանում տեղի ունեցավ Տվյալների մուտքագրման և գեներացման էլեկտրոնային միասնական ծրագրի վերաբերյալ երկօրյա աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

 

Ծրագիրը մշակվել է ՀՀ-ում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների թվայնացման համար, որպեսզի կազմակերպությունները աշխատեն մեկ միասնական հարթակում։

 

Ծրագիրը հեղինակող կազմակերպությունը ներկայացրեց, թե ինչպես պետք է օգտագործել համակարգը, որից հետո գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան համակարգի հնարավորություններին և կատարեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի անդամները, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» ներկայացուցիչները, ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներում ներգրավված «Իրական աշխարհ, իրական մարդիկ»  ՀԿ-ի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցները։

 

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարությանՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։