ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ ՏՍՏ-ների բուժման կասկադը (Կասկադ) մշակելու համար։

 

Փորձագետի հիմնական պարտականությունները

Փորձագիտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝

 

  1. Մասնակցել Կասկադ գործիքի ներկայացման առցանց հանդիպմանը։ 
  2. Մշակել ՏՍՏ-ների բուժման կասկադը տրամադրված գործիքի հիման վրա։
  3. Ելնելով հետազոտության արդյունքներից՝ մշակել առաջարկությունների փաթեթ՝ ծառայություններում ի հայտ եկած բացերը լրացնելու համար։
  4. Ներկայացնել հետազոտության արդյունքները հանդիպում-քննարկումների ժամանակ։

 

Ժամանակացույց

  • Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը։

 

Ծառայությունների վճարը

Տեխնիկական բնութագրում ներառված աշխատանքը կատարելու համար ամբողջական վարձատրության չափը որոշվում է համաձայն դրամաշնորհի համապատասխան տողի, ներառյալ բոլոր հարկերը։

 

Գնահատումը

Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ Խորհրդակցական խորհուրդը։

 

Այն փորձագետները, որոնք կունենան թիրախ խմբերի հետ աշխատանքի փորձ, կունենան առավելություն։

 

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները

  • Ազգային մակարդակում ՄԻԱՎ-ի ծառայությունների տրամադրման, ֆինանսավորման վերաբերյալ գիտելիք,
  • Շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ թիրախ խմբերի, առողջապահական ոլորտի փորձագետների, որոշում կայացնողների հետ աշխատանքի փորձ,
  • Հանրային առողջության ոլորտում հետազոտություններ իրականացնելու աշխատանքային փորձ,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունները նախընտրելի են,
  • Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։

 

Ինչպե՞ս դիմել

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «Կասկադի մշակման փորձագետ»։