ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է միգրանտների կանանց՝  մասնակցելու 2-օրյա դասընթացի:  

   

Նպատակը՝  

Զարգացնել ՀՀ-ից մեկնած աշխատանքային միգրանտների կանանց կարողությունները կանանց իրավունքների, գենդերային հավասարության ու ֆեմինիստական առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել ՀՀ միգրանտների և նրանց ընտանիքների համար հասանելի պետական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությամբ։  

  

Տևողությունը՝  

Դասընթացը տեղի կունենա 2022թիսեպտեմբերի 22-ից 23-ը:  

   

Դասընթացիթեմաներնեն՝  

 

  • Կանանց իրավունքներ, 
  • Գենդերային հավասարություն, 
  • Ֆեմինիստական առաջնորդություն, 
  • ՀՀ միգրանտների և նրանց ընտանիքների համար հասանելի պետական ծրագրեր: 

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:   

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է,  ծախսերը հոգում են կազմակերպիչները։  

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:  

  

Ինչպե՞սդիմել  

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև  2022 թ.-իսեպտեմբերի 5ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացիմասնակցությանհայտ, իսկ ծրագրի դաշտում՝ «Միգրանտների կանանց կարողությունների զարգացում» թեման։