COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2022թհուլիսի 20-22-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շահառու խմբերի (ՏՍՏ, ԿՍԿ և տրանս) ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)։ Դասընթացի նպատակ էր շահառու խմբերի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՏԲ-ի և ՏԲ-ին առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ  պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի վերաբերյալ։

 

Դասընթացի առաջին օրը՝ հուլիսի 20-ը, մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ, դասընթացավար-փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը, որը խոսեց Հայաստանում խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներից, համավարակի պայմաններում տրամադրվող ծառայությունների անընդհատությունից, խոչընդոտներից և մարտահրավերներից։

 

Երկրորդ օրը սկսեց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» համաճարակաբանի օգնական Անահիտ Բադալյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությունը և համաճարակաբանությունը, ազդեցությունները, համավարակի դեմ պայքարի միջոցառումները և արդյունավետությունը, աութրիչ աշխատանքի դերը համավարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, բնակչության առավել ռիսկային խմբերի խոցելիությունը ՔՈՎԻԴ-ի նկատմամբ և խորհրդատվության առանձնահատկությունները, ՔՈՎԻԴ-19-ի և ՄԻԱՎ-ի կապը, պատվաստման և ՀՌՎ դեղերի ընդունման համատեղելիությունը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ առկա պատվաստանյութերը և դրանց առանձնահատկությունները։

 

Դասընթացի երրորդ օրը՝ հուլիսի 22-ին, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը խոսեց տուբերկուլոզի (ՏԲ) մասին։ Նա մասնավորապես անդրադարձավ ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրեց ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորեց պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշեց նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։  Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։

 

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարությանՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։