
«Բժիշկներ առանց սահմանների» առաքելության այցը ՆՍՀԿ գրասենյակ
2022 թվականի հուլիսի 25-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր Երևանյան գրասենյակում ընդունել էր «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների ոլորտում արդեն իրականացվող աշխատանքները, մասնավորապես խոցելի խմբերի շրջանում, առկա բացերը և դրանք հասցեավորելու եղանակները։
Կողմերը շեշտեցին նշված ոլորտներում առկա խնդիրները հաղթահարելու հարցում միջազգային, տեղական կազմակերպությունների, պետական հաստատությունների և հատկապես առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համագործակցության, ինչպես նաև խոցելի խմբերի հիմնահարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման կարևորությունը։