BJR-ը տոնում է 75 ամյակը

2022թ․-ի հուլիսի 11-ին Բավարիայի երիտասարդական խորհուրդը (BJR)` «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) ռազմավարական գործընկերը Գերմանիայից, տոնեց իր հիմնադրման 75 ամյակը։ Տարեդարձը նշվում է ինչպես առցանց, այնպես էլ դեմ առ դեմ տոնակատարությունների միջոցով։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և ֆինանսական համակարգող Արման Սահակյանը հրավիրված էին գործընկեր կազմակերպության անդամների հետ Մյունխեն քաղաքում տոնելու BJR-ի գործունեությունը, որը միտված է հազարավոր երիտասարդների համար ստեղծելու կարողությունների զարգացման և հզորացման հնարավորություններ ՝ աջակցելով նրանց ձևավորել իրենց ապագան, ազատ արտահայտել իրենց կարծիքները և ակտիվ ներգրավվածություն ունենալ երիտասարդական աշխատանքում։

Երկու կազմակերպությունների նպատակները համըկնում են, այն է` երիտասարդների ակտիվության խթանումը ու քաղաքացիապես կայացումը։

 

2017թ․-ից BJR-ի և ՆՍՀԿ-ի միջև հաստատված համագործակցությունը տալիս է իր կայուն պտուղները երիտասարդական  հիմնախնդիրների կարգավորման և երկու երկրների երիտասարդների միջև համագործակցության ու գործընկերությունների ձևավորման հարցում։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհավորում է Բավարիայի երիտասարդական խորհուրդին (BJR)` հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ՝ մաղթելով անխափան գործունեություն իր կարևոր նպատակների իրագործման հարցում, և հայտնելով ՀԿ-ի ուրախությունն ու հպարտությունը հաստատված երկարաժամկետ և հուսալի գործընկերության համար՝ ի նպաստ Գերմանիայի և Հայաստանի երիտասարդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, ամրապնդմանն ու զարգացմանը։