ԻՀԱԿ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՑ ՏՐԱՆՍ* ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի հունիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ տրանս* կոմպետենտության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկական և ադմինիստրատիվ աշխատակազմի համար, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում, Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ։

 

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է բարձրացնել համապատասխան մասնագետների իրազեկվածության մակարդակը տրանս* ներառական մոտեցման սկզբունքների վերաբերյալ՝ նվազեցնելու համար բացասական նախապաշարմունքային կարծրատիպերը տրանս* անձանց նկատմամբ և բարձրացնելու առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

 

Դասընթացվարն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, սեռականության, գենդերային հարցերի և տրանս* կոմպետենտության փորձագետ Հմայակ Ավետիսյանը։

 

ԻՀԱԿ-ի ավելի քան 20 բժիշկներ և ադմինիստրատիվ աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեության ընթացքում առնչվում են տրանս* անձանց հետ աշխատանքին, ծանոթացան տրանսգենդերությանը և կատեգորիաներին, գենդերային բազմազանությանը, ինքնության տերմիններին, խոսվեց տրանս* փոխակերպման գործընթացից, հիվանդությունների միջազգային դասակարգումից, գենդերային դիսֆորիայից, քննարկվեցին նաև գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, առողջապահական ծառռայությունների հասանելիության խոչըդոտները տրանս* անձանց համար։ Մասնագետները նաև ծանոթացան տրանս* զգայունության հիմնական հասկացություններին, տրանս* և գենդերային բազմազան անձանց հետ շփման ընթացքում խրախուսելի և մերժելի երևույթներին։

 

Վերապատրաստման դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, փորձի փոխանակման մթնոլորտում, իսկ ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին նման դասընթացների կազմակերպումը դարձնել պարբերական։