«ԱՐՄԵԴ» համակարգում արտացոլվում են անձի սեռական կողմնորոշման ԵՎ գենդերային ինքնության մասին տվյալները

ՀՀ-ում վերջին տարիներին գործարվել է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որում արտացոլվում է պացինետի առողջական վիճակի ողջ պատմությունը և բժշկական տեղեկատվությունը։ Այն պացինետի համաձայնության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հասանելի է դառնում համապատասխան բուժաշխատողին։ 

Թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ՀՄԴ-11 թարմացմամբ հաստատվել է հիվանդությունների ցանկը, և նախկինում հիվանդություն համարվող մի շարք ախտորոշումների ցանկից  հանվել են, սակայն ՀՀ ներպետական օրենսդրությունը հարմարեցված չէ միջազգային այդ չափորոշիչներին։ Մասնավորապես «հոմոսքեսուալիզմ» և «տրանսսեքսուալիզմ» տերմինները շարունակում են ՀՀ ներպետական օրենսդրությամբ մնալ և համարվել հոգեկան խանգարում ունեցող հիվանդություն։ Եթե անձի մոտ ըստ ներպետական ընթացակարգերի տրվում է վերոնշյալ «ախտորոշումը», ապա այն արտացոլվում է նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում։ 

 

2022 թվականի հունիսի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն խնդրելով հանձնարարել էլեկտրոնային առողջապահության համակարգում հասանելի չդարձնել անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին տեղեկատվությունը։ 

 2022թ-ի հունիսի 10-ին ստացվել է առողջապահության նախարարության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանով, որպես խախատումներից և չարաշահումներից խուսափելու երաշխիք, սպառիչ սահմանվում են պացիենտի ախտորոշման հասանելիության վերաբերյալ կարգավորումները։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն համոզված է, որ վերոգրյալը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը

  • Բացահայտում է անձի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։  
  • Նպաստում է բժշկական հաստատություններում ԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորմանը։  
  • Խախտում է անձի անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։